-
31.10.2019|
11:53
«168 Ժամը» գրում է. «Բաքվում մեկնարկել է ԱՊՀ ՊՆ նախարարների կոմիտեի նիստը, և, ինչպես հայտնի է, դրանից մեկ օր առաջ կարճատև այցով Երևան ժամանեց ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն:
-
31.10.2019|
11:52
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Facebook- ում գրում է, որ Լոռու մարզպետարանը դատի է տվել Ալավերդու քաղաքապետին՝ պահանջելով աշխատանքից ազատել իր մորը։
-
31.10.2019|
11:51
«Փաստը» գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարության կապակցությամբ անասելի անհանգստացած իշխանությունները փորձում են իրավիճակից դուրս գալ շահեկանորեն:
-
31.10.2019|
11:49
Արցախի խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում է նաև Սամվել Բաբայանի կողմնակիցների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Խորհրդարանական ուժերը, մեր տեղեկություններով, կոնսենսուսի են եկել՝ մերժել Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը:
-
31.10.2019|
11:48
Մենք գրել էինք, որ «Իմ քայլի» վերջին նիստերից մեկում Անդրանիկ Քոչարյանից լուրջ դժգոհություններ էին հայտնել, մասնավորապես, ապրիլյան պատերազմի հանձնաժողովի մասով։
-
31.10.2019|
11:47
«Ժողովուրդը» գրում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց 1,5 մլն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:
-
31.10.2019|
11:46
Ոչինչից չի վախենում միայն կատարյալ հիմարը՝ ՀՀԿ քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո շրջանավարտներից մեկի հարցին պատասխանել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է News.am-ը։
-
31.10.2019|
11:45
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1-ից -3, հողի մակերևույթին՝ -4-ից -5 աստիճան։
-
31.10.2019|
11:44
2014-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ ընտրված Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի լիազորությունների ժամկետն այսօր սպառվեց: Նրան վաղվանից կփոխարի Գերմանիայի ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
-
31.10.2019|
11:43
Ութուկես տարվա քաղաքացիական պատերազմից հետո սիրիական հակամարտության կողմերը առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել: Ժնևում աշխատանքն է սկսել սիրիական սահմանադրական հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ պետք է մշակի Սիրիայի մայր օրենքի նոր նախագիծ: